Իրանի աշխատանքի նախարարը հրաժարական է տվել
Իրանի աշխատանքի, սոցիալական ապահովության և կոոպերատիվների հարցերով նախարար Խոջաթոլլա Աբդոլմալեկին հրաժարական է տվել երեքշաբթի: Այս մասին հայտնում է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան։
«Աշխատանքի նախարարի հրաժարականն ընդունվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից»,- լուրը մեկնաբանել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին: Նա նաև նշել է, որ սա իր հրաժարականի երկրորդ խնդրանքն է:
Ջահրոմիի խոսքով՝ Աբդոլմալեքին կշարունակի աշխատել կառավարությունում՝ որպես նախագահի խորհրդական: Նախարարի որոշման պատճառը չի նշվում։
Աբդոլմալեկին պաշտոնապես աշխատանքի նախարար է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 25-ին այն բանից հետո, երբ նրա թեկնածությանը հավանություն է տվել Իրանի Մեջլիսը (խորհրդարան): Նա դարձավ Ռայիսիի կառավարության առաջին նախարարը, որը հրաժարական տվեց։