Դդմիկն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումն ու սրտի աշխատանքը
Ցածր կալորիականություն ունեցող և մանրաթելերով հարուստ այս բանջարեղենը պարունակում է մի շարք միկրոտարրեր ու հանքանյութեր, ուստի սեփական առողջության մասին հոգ տանող յուրաքանչյուր ոք պետք է իր ամառային սննդակարգը հարստացնի դդմիկով:
Դդմիկի 95%-ը իսկապես բաղկացած է ջրից: Բացի ջրից, այն պարունակում է շաքար, կարևոր օրգանական թթուներ, բջջանյութ, հանքային աղեր, վիտամիններ և կարոտին: Դդմիկը լայնորեն օգտագործվում է դիետոլոգիայի մեջ, և բուժիչ սննդակարգում: Գիրությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում այս սննդամթերքը շատ օգտագործել: Դդմիկը կարելի է ուտել թարմ, եփած և շոգեխաշած վիճակում:
Դդմիկը օրգանիզմից դուրս է բերում լեղին, ծանր մետաղական աղերը, խոլեստերինը և ջուրը: Այն դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով և գաստրիտով տառապողներին:
Դդմիկը չափազանց օգտակար է տարիքով մեծ մարդկանց համար, լավացնում է նրանց ինքնազգացողությունը, պայքարում աթերոսկլերոզի դեմ:
Դդմիկն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումն ու սրտի աշխատանքը: Բացի այդ, այս բանջարեղենի օգնությամբ կարելի է մաքրել նաև անոթները: Դդմիկը պարունակում է մեծ քանակությամբ A և C վիտամիններ, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում իմունային համակարգի ու տեսողության վրա: