Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին։
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօրվա հանրահավաքում «Դիմադրություն» շարժումը ներկայացնելու է առաջիկա անելիքները, շարժման ընդլայնված ծրագիրը և արձանագրելու է այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։