Սերբիայի նախագահը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին գեներալի կալանավորումը
Սերբիայի նախագահը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին գեներալի կալանավորման մասին լուրը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Անվտանգության գլխավոր վարչության նախկին ղեկավարին ձերբակալել են մակեդոնա-սերբական սահմանին արժույթի և ոսկերչական իրերի մաքսանենգության համար։ «Նկատի ունեք պարոն Նաումովի՞ն։ Ես այդպիսի տեղեկություններ ունեմ»,- ասել է Վուչիչը՝ ի պատասխան սահմանին ձերբակալված Ուկրաինայի քաղաքացու մասին լրագրողների հարցին։
Սերբ իրավապահների կողմից ձերբակալված Ուկրաինայի և Գերմանիայի քաղաքացիների մեքենայում հայտնաբերվել է 607 հազար եվրո, 124 հազար դոլար, ինչպես նաև երկու զմրուխտ։ Գումարը թաքցված է եղել առաջին օգնության պայուսակի, աղբի տոպրակների, մանկական խաղալիքների մեջ, խցիկում և բեռնախցիկում։