Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի հետ համագործակցությանը նվիրված համաժողով կանցկացնեն օկուպացված հայկական Շուշիում
Հունիսի 15-ին Ադրբեջանի իշխանությունները հերթական միջազգային համաժողովը կանցկացնեն օկուպացված հայկական Շուշիում։
«Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերություններ․ խաղաղության ու կայունության աղբյուր Կովկասի եւ տարածաշրջանի համար» համաժողովին, որը նվիրված է, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» տարելիցին, կմասնակցեն Ադրբեջանից ու Թուրքիայից պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ ադրբեջանական «Նոր Ադրբեջան» կուսակցությունների ղեկավար անձինք։
Միջոցառմանը կկարդան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձը համաժողովի մասնակիցներին։ Այնուհետեւ տեղի կունենան պանելային քննարկումներ՝ «Շուշիի հռչակագրից» բխող հարցերի շուրջ։