Շվեդիան նշել է Թուրքիային զենք մատակարարելու էմբարգոյի վերացման պայմանները
Շվեդիան կարող է չեղարկել Թուրքիային սպառազինությունների մատակարարման էմբարգոն, եթե Թուրքիան հրաժարվի ՆԱՏՕ-ին մեր անդամակցության առարկություններից, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի խոսքերն է մեջբերում թուրքական Аhval կայքը։
«Շվեդիան աշխարհում զենքի արտահանման ամենախիստ կանոններով երկիրն է, սակայն արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության հետ կապված որոշ բաներ կարող են փոխվել, եթե նա դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Լինդեն։
Նշվում է, որ Թուրքիան Շվեդիային եւ Ֆինլանդիային կոչ է արել վերացնել երկրի համար զենքի էմբարգոն՝ որպես ՆԱՏՕ մտնելու պայման, եւ դադարեցնել Սիրիայում ահաբեկիչներին աջակցությունը։ Լինդեի խոսքով՝ Շվեդիան զենք չի ուղարկում այն խմբերին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություններ։ Նա հայտարարել է, որ Շվեդիան կնպաստի ՆԱՏՕ-ի, այդ թվում՝ Թուրքիայի ընդհանուր անվտանգությանը, եթե դառնա դաշինքի անդամ։