Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգության պատճառով զոհվել է մեկ մարդ
Զոհվել է մեկ տաջիկ սահմանապահ, երեք մարդ վիրավորվել է տաջիկ եւ ղրղըզ սահմանապահների միջեւ փոխհրաձգության պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Տաջիկստանի Սողդիի մարզի Իսֆարա քաղաքի ոստիկանական վարչությունում։
«Փոխհրաձգությունն սկսվել է տեղի ժամանակով 6.00-ին, «Կեխ» սահմանային անցակետում, որը 10 կիլոմետր է հեռու տաջիկական Վորուխ ջամոաթի կենտրոնից։ Ղրղըզ սահմանապահներն առանց պատճառի կրակ են բացել Տաջիկստանի ուղղությամբ։ Զոհվել է մեկ սահմանապահ, երեք մարդ վիրավորվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են վարվում երկու կողմերի միջեւ, տաջիկական կողմից բանակցում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի հրամանատար Ռաջաբալի Ռահմոնալին, ղրղըզական կողմից բանակցություններին մասնակցում է Սողդիի մարզի ղեկավար Ռաջաբոյ Ահմադզոդան։