Հայտնի ոճաբան Ռոգովը Երևանում է և հիացած է Կասկադով
Ռուս ոճաբան Ալեքսանդր Ռոգովը Հայաստն է այցելել։ Հեռուստահաղորդավարն այդ մասին պատմել է իր տելեգրամյան ալիքում՝ չբացահայտելով մայրաքաղաք այցի նպատակը
Առաջինն, ինչ Ռոգովը նկատել է Երևանում, այն է, որ Հայաստանի մայրաքաղաքը շատ հյուրընկալ է։ Ռոգովին զարմացրել է, որ անձնագրային հսկողության ծառայությունում իրեն մի շիշ տեղական գինի են նվիրել։
Բլոգերը հիացած է Երևանով․ ոճաբանը, հատկապես Կասկադով։ «Ես հիմա անհավանական վայրում եմ, որը կոչվում է Կասկադ եւ գտնվում է Երեւանում։ Սա պարզապես լավագույն վայրն է, այստեղ ժամանակակից արվեստի քանդակների զարմանալի հավաքածու կա»,- նշել է Ռոգովը։ Ոճաբանը նաեւ ժամանակակից արվեստի էքսպոնատների լուսանկարներ է հրապարակել՝ այն ռետրոֆուտուրիզմ անվանելով։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: