Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Սլովակիային առաջարկել է «օգտվել Զանգեզուրի միջանցքից»
Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է այցով Բաքվում գտնվող Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարի գլխավորած պատվիրակության հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, քննարկվել է օկուպացված հայկական Շուշի ուղեւորությունը։ Ի թիվս այլնի՝ Գաֆարովան Սլովակիային առաջարկել է «օգտվել Զանգեզուրի միջանցքից» եւ դուրս գալ նոր շուկաներ։