Ամերիկացի հետազոտողները բազմակի օգտագործման մեկուսիչ խալաթներ են մշակել հիվանդանոցների համար
COVID-19 համավարակի հետեւանքով առաջացած անձնական պաշտպանիչ միջոցների պակասը հնարավորություն դարձավ ԱՄՆ Վիրջինիա նահանգի առողջապահական համակարգի համար ոչ միայն մատակարարման շղթայի խնդիրների լուծման, այլեւ շրջակա միջավայրի վրա ազդեցության բարելավման համար, գրում է Medical Xpress-ը։
Վաշինգտոնի արվարձանում գտնվող Inova Health System ընկերությունը, բազմակի օգտագործման մեկուսիչ խալաթ մշակելով եւ պատրաստելով, ապահովել է երկրորդ ամենաօգտագործվող անհատական պաշտպանության միջոցների պատշաճ մատակարարումը, ինչպես նաեւ վերացրել է տարեկան մոտավորապես 213 տոննա թափոնների գոյացումը:
Մինչեւ 2020 թվականը հինգ հիվանդանոցային համակարգում տարեկան 3.1 միլիոն մեկանգամյա օգտագործման խալաթ էր օգտագործվում, ինչը մոտ 213 տոննա թափոն էր կազմում։ Երբ սկսվեց COVID-ի համավարակը, անձնական պաշտպանիչ այլ միջոցների հետ միասին, նաեւ հիվանդանոցային խալաթների դեֆիցիտ առաջացավ:
Inova-ն պայմանագիր է կնքել սպորտային հագուստ արտադրողի հետ՝ նոր մեկուսիչ խալաթի արտադրության համար, որն ավելի լավ է նստում, ավելի հով է, այն ավելի հեշտ է հագնել եւ հանել եւ կարելի է լվանալ եւ օգտագործել մինչեւ 100 անգամ: Նոր զգեստներն այժմ օգտագործվում են համակարգի հինգ հիվանդանոցներից երկուսում: