Հայաստան - Շոտլանդիա․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 14-ին Երեւանում կընդունի Շոտլանդիայի հավաքականին։
Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը, որի գործակիցը 1․55 է։ Հայաստանի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․20, ոչ ոքի արդյունքինը՝ 4․00 գործակցով։
Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Հունիսի 8-ին Գլազգոյում 2։0 հաշվով հաղթել էին շոտլանդացիները։