Չինաստանը քայլեր է ձեռնարկում կապի գծերի զարգացման ուղղությամբ․ Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ չինացի գործընկերոջ հետ իր հանդիպումը կարեւոր քայլ է երկու երկրների զինված ուժերի միջեւ կապի ուղիների զարգացման ջանքերում:
Օսթինը եւ Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ Վեյ Ֆենհեն հանդիպել են անցյալ ուրբաթ Սինգապուրում անցկացված «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության գագաթաժողովի շրջանակներում, երկու կողմերն էլ հավատարիմ են մնացել Թայվանի ինքնակառավարման իրավունքի վերաբերյալ իրենց հակառակ տեսակետներին:
Չնայած Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ լարվածությանը, ԱՄՆ ռազմական պաշտոնյաները վաղուց ձգտում են կապի բաց գծեր ունենալ իրենց չինացի գործընկերների հետ, որպեսզի պոտենցիալ բռնկումները մեղմելու կամ հնարավոր միջադեպերով զբաղվելու հնարավորություն ունենան:
«Սա կարեւոր քայլ էր Ժողովրդական ազատագրական բանակի ղեկավարության հետ հաղորդակցության բաց ուղիներ մշակելու մեր ջանքերում... Սա Թայվանի նեղուցում հնարավոր անկայունության վերաբերյալ մեր մտահոգություններն արտահայտելու կարեւոր հնարավորություն էր»,- Թաիլանդ կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Օսթինը
Վեյ Ֆենհեն ավելի վաղ ասել էր, որ Միացյալ Նահանգները պետք է բարելավի երկկողմ հարաբերությունները Չինաստանի հետ, քանի որ երկիրը գտնվում է կրիտիկական փուլում։
Օսթինը նշել է, որ «չինական օդանավերի եւ նավերի, այլ երկրների օդանավերի ու նավերի միջեւ ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ բախումների» թվի «տագնապալի» աճ է գրանցվել: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կաջակցի իր դաշնակիցներին, այդ թվում՝ Թայվանին։