Արհեստական ինտելեկտով ոստիկան ռոբոտները կաշխատեն Ճապոնիայի օդանավակայանում
Արհեստական ինտելեկտով ոստիկան ռոբոտները կաշխատեն Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում, գրում է Kyodo-ն:
Նշվում է, որ նման ռոբոտներ առաջին անգամ են հայտնվել Նարիտա օդանավակայանում։ Արտաքնապես դրանք հիշեցնում են 1,2 մ բարձրությամբ փոքրիկ տրանսպորտային միջոց: Արհեստական ինտելեկտը, որով հագեցած են այս ռոբոտները, ունակ է ակնթարթորեն վերլուծել տեղադրված տեսախցիկների նկարահանած պատկերը: Ենթադրվում է, որ ռոբոտները կարգուկանոն կպահպանեն օդանավակայանում, ինչպես նաև կփնտրեն մոռացված կամ կասկածելի իրեր։ Ռոբոտները հագեցած են նաև բարձրախոսներով և անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ուղևորներին որոշակի խնդրանքով։