Աշխարհի ամենահզոր գերհամակարգիչները կարող են գաղտնի աշխատել
Վերջերս գործարկված Frontier գերհամակարգիչն աշխարհի առաջին էքսասանդալային հաշվիչ մեքենան է ճանաչվել: Սակայն New Scientist պորտալի փորձագետները ենթադրում են, որ աշխարհում կարող են մի քանի էքսասանդալային գերհամակարգիչներ լինել, որոնց մասին մարդիկ չգիտեն:
Վերջերս գործարկված Frontier գերհամակարգիչն աշխարհի առաջին էքսասանդալային հաշվիչ մեքենան է համարվում: Սակայն New Scientist պորտալի փորձագետները ենթադրում են, որ աշխարհում կարող է մի քանի էքսասանդալային գերհամակարգիչ լինել, որոնց մասին մարդիկ չգիտեն:
Բանն այն է, որ աշխարհի ամենաարդյունավետ գերհամակարգիչների ոչ բոլոր տերերն են շահագրգռված, որպեսզի իրենց մեքենաներն ընդգրկվեն ամենաարագ համակարգիչների ցանկում։ Ինչպես նշել է վերլուծաբան Ջեք Դոնգարան, ցուցակում ընդգրկված են միայն այն մեքենաները, որոնցում էտալոն թեստ է գործարկվում:
Կան ընկերություններ կամ պետական կառույցներ, որոնք դրանում շահագրգռված չեն: Ավելին, ցուցակում չկան նույնիսկ որոշ բացառապես ակադեմիական գերհամակարգիչներ, ինչպիսիք են Blue Waters-ը (պատկանում է Իլինոյսի համալսարանի Գերհամակարգչային հավելվածների ազգային կենտրոնին, Ուրբանա-Շամփեյն):
Համարվում է, որ Չինաստանում անցյալ տարվանից կա առնվազն երկու էքսասանդալային հաշվիչ մեքենա՝ Tianhe-3-ը եւ OceanLight-ը, բայց ինչ-ինչ պատճառներով դրանց տերերը չեն խոսում այդ մասին։ Չինական մեքենաների ռեկորդային հզորության մասին են ակնարկում նաեւ դրանց վրա կատարված հաշվարկների գիտական նկարագրությունները: Նշենք, որ Չինաստանում կառուցվող նոր Sugon գերհամակարգիչը եւս, ամենայն հավանականությամբ, կհայտնվի էքսասանդալային լիգայում։