Կենդանաբանական այգու նոր տնօրե՞նն էլ կլքի պաշտոնը. Այս դեպքում պատճառն այլ է. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Կենդանաբանական այգու վրա, կարծես թե, տնօրեն չի գալիս: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` աշնանը հնարավոր է, որ այգու տնօրենի Ժ/Պ Էդմոնդ Ղազարյանը, ինչպես նախորդ տնօրենը, լքի զբաղեցրած պաշտոնը: Սակայն Է. Ղազարյանի դեպքում` պաշտոնից ազատվելը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված կլինի նոր պաշտոնի նշանակմամբ` այն էլ կառավարությունում:
Լուրեր են շրջանառվում, որ ընդհուպ նրան նախարարի պաշտոն են խոստացել, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վստահելիների շարքում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: