ՔՊ-ն արտահերթ ընտրությունների՞ է պատրաստվում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Ակտիվ լուրեր են շրջանառվում, որ այս օրերին ՔՊ-ականները կոնկրետ գործի են դրվել: Մասնավորապես, մանդատ ստացած, բայց ոչնչով աչքի չընկնող ՔՊ-ական պատգամավորները զրկված են շաբաթ-կիրակի ունենալուց:
Իշխանականները նեղ շրջապատում նեղսրտում են, թե` «Շաբաթ-կիրակի ընկած մարզերը, մարզային կառույցներ ենք նոր ձեւավորում»: Ասում են՝ վերեւից հրահանգ է իջել, որ բոլորը իրենց մարզերում հստակ, այսպես ասած, ֆեյս-կանտրոլ անցկացնեն, թե ով, որտեղ ինչ հնարավորություններ ունի:
Թե ինչի համար է այս ստուգարքը, իշխանական պատգամավորները դեռ գլուխ չեն հանում, բայց ենթադրում են, որ հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների գնան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: