Ռաֆայել Քոթանջյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը մահացել է այսօր՝ 79 տարեկանում։