«Զբոսաշրջային խարդավանքներ». Ոստիկանության խորհուրդները հանգստի սեզոնին արտերկիր մեկնողներին
Հանգստի սեզոնին ընդառաջ ոստիկանությունն արտերկիր մեկնողներին խորհուրդներ է տվել խարդավանքների զոհ չդառնալու համար։
«Թացը չորից տարբերելու կարևոր ցուցիչն ավիատոմսի ու հյուրանոցի անհամեմատ էժան գինն է։ Շատ են դեպքերը, երբ մեր քաղաքացիները կուլ տալով էժանություն խայծը, մեր քաղաքացիները կորցրել են կլորիկ գումարներ»,-նշում են իրավապահ մարմնից։
Խարդավանքներին զոհ չդառնալու համար ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին մինչև վճարում կատարելը զբոսաշրջային ընկերությունից պահանջել պայմանագիր, որտեղ պետք է մանրամասն ներկայացված լինի հանգստի յուրաքանչյուր կետը, ապա ստուգել ավիատոմսի ու վաուչերի իսկությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։