Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար․ Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդի հետ։
Նախարար Ջեյհուն Բայրամովը ԳԱ նախագահին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է АПА-ն՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությանը։ «Ադրբեջանը կշարունակի ջանքերը բոլոր կարեւոր ուղղություններով՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար, ներառյալ ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը, բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ այլ հարցեր»,- հայտարարել է Բայրամովը։