Ալեքսիս Օհանյանը հրաժարվել է դիտել Ադրբեջանում անցկացվող Գրան պրին (Տեսանյութ)
Reddit կայքի համահիմնադիր եւ գլխավոր նախագահ Ալեքսիս Օհանյանը սոցիալական ցանցի իր էջերում պատմել է, թե ինչպես է անցկացրել հանգստյան օրերը։ Գործարարը հայտնել է, որ անցկացման վայրի պատճառով բոյկոտել է Ադբրեջանում անցկացվող Գրան պրին եւ նախընտրել է ժամանակ անցկացնել դստեր՝ Օլիմպիայի հետ։
«Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում (Ալեքսիսը հայկական դրոշն է օգտագործել՝ ակնարկելով պատճառի մասին), այդ պատճառով այսօր առավոտյան մենք դրա փոխարեն «Mario Kart» ենք խաղացել, եւ փոքրիկը խնդրել է արքայադստեր տեսքով թխվածք պատրատել։ Առաջին տարբերակը կիսվեց, բայց նա այնքան շատ շնորհակալություն հայտնեց, որ ես պատրաստեցի երկրորդ տարբերակը, որն ավելի լավ ստացվեց։ Այս պատմության բարոյախոսությունը․ ձեր երեխայի գրկախառնությունները լավագույն մոտիվացիան են»,- հրապարակումը մեկնաբանել է Օհանյանը։
Տեսանյութը՝ այստեղ: