Թուրքիան Սեւ ծովից գազ մատակարարելու համար ծով է իջեցնում առաջին խողովակը
Թուրքիան ծով է իջեցնում առաջին խողովակը, որով բնական գազը Սեւ ծովի Սակարյա հանքավայրից հասցվելու է ցամաք։ Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սեւ ծովում 540 մլրդ խորանարդ մետր գազի արդյունահանման եւ փոխադրման նախագծում, ավելի վաղ տեղեկացրել էր «Սաբահ» թերթը։ Գազատարի ծովային հատվածի ընդհանուր երկարությունը Սեւ ծովի թուրքական Սակարյա հանքավայրից մինչեւ Ֆիլյոս նավահանգիստ կկազմի 155 կիլոմետր։ Պլանի համաձայն՝ առաջին գազը հանքավայրից պետք է Թուրքիա մատակարարվի 2023թ.։
«Մենք պատրա՞ստ ենք։ Հաշված ժամեր են մնացել։ Առաջին խողովակը, որով սեւծովյան բնական գազը կհասնի ցամաք, իջեցվում է ծով»,- Թվիթերում գրել է Դոնմեզը։