Մտել են Արթիկի վետերանների միության շենք, այրել Ապրիլյան և 44-օրյա պատերազմների հերոսների նկարները. Պողոսյան
Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գյումրեցի հասարակական-քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը:
Նա նաեւ նշել է. «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»։