Մխիթարյանը մկանային խնդիրներ ունի․ բուժզննումն «Ինտերում» հետաձգվել է
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշակի մկանային խնդիրներ ունի։ Այդ պատճառով Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» նրան հնարավորություն է տվել մի քանի օր հետաձգել բուժզննումը պայմանագիր կքնելուց առաջ, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։
Կողմերն ավարտել են բանակցությունները պայմանագրի վերաբերյալ, եւ 33-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Ռոմայից»։ «Ինտերը» Մխիթարյանի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր։
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։