Օհայոյի նահանգում հրաձգությունից զոհվել է մեկ մարդ
Կոլամբուս քաղաքի (Օհայոյի նահանգ) առեւտրի կենտրոնում հրաձգության զոհ է դարձել մեկ մարդ։ Այս մասին տեղեկացրել է 10TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ իրավիճակը վերահսկողության տակ է։ Ոստիկանները հանցագործության վայրում գտել են հրազեն, ինչպես նաեւ կալանավորել են մի մարդու, որը հետաքրքրություն է ներկայացրել հետաքննության համար։ Ներկայում ոստիկաններն ստուգում են առեւտրի կենտրոնի տարածքը։
Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվել։