Տուժած հայի ընտանիքը Վլադիկավկազի հիվանդանոցում սպանել է իրենց պապին նեղացրած Մուրադ Օսմանովին
Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում տարեց տղամարդու, որին հարվածել էին դանակով, ընտանիքը իրավապահների աչքերի առջեւ հաշվեհարդար է տեսել կասկածյալի հետ, տեղեկացրել է «Baza» թելեգրամ-ալիքը։
Կեսգիշերին տաքսու 79-ամյա վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղափոխել է 35-ամյա Մուրադ Օսմանովին։ Ճանապարհին նրանց միջեւ վեճ է սկսվել, ինչի պատճառով երիտասարդը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։ Տաքսու վարորդին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց, իսկ հարձակվողին կալանավորել ու տարել են նույն բուժհաստատություն, քանի որ նրա ձեռքը վնասվել էր։ Հիվանդանոց են եկել նաեւ տարեց տղամարդու բարեկամները։ Նրա թոռը միջանցքում տեսել է հարձակվողին, մոտեցել ու ոստիկանների աչքերի առջեւ հարվածել է նրա ոտքին ու թիկունքին։ Բժիշկները երիտասարդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Սակայն, մինչ Մուրադ Օսմանովը սպասում էր ընդունարանում, տարեց տղամարդու որդին հարվածել է նրա կրծքին ու որովայնին։ Այնուհետեւ տարեց տղամարդու մեկ այլ ազգականը մի քանի անգամ ատրճանակով կրակել է երիտասարդի վրա։ Ոստիկանության աշխատակիցը կարողացել է վնասազերծել տղամարդուն։
Կասկածյալին փրկել չի հաջողվել, վերակենդանացման բաժանմունքում ստացած վիրավորումներից նա մահացել է։
Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները քննում են կատարվածի հանգամանքները։
Տեսանյութը՝ այստեղ: