«Ինտերն» ավարտել է բանակցությունները Մխիթարյանի հետ
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ավարտել է բանակցությունները Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ 33-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայից» կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում եւ միլանյան ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, հաղորդում է Sky Sport-ը։
«Ռոման» առաջարկել էր երկարաձգել համագործակցությունը մեկ տարով։
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։