«Խոհանոց» սերիալի աստղը գիրացել է եւ կշռում է 100 կիլոգրամ
«Խահանոց» սերիալի դերասան Նիկիտա Տարասովը «НТВ»-ի «Ты не поверишь!» հաղորդման եթերում պատմել է ավելորդ քաշի հետ կապված խնդիրների մասին։
Տարասովը պատմել է, որ հիմա արդեն 102 կիլոգրամ է կշռում, ինչն իրեն դուր չի գալիս։ Վերջերս նա առաջարկ է ստացել նկարահանվելու մարտաֆիլմում բրուտալ տղամարդու դերում, ինչը հակասում է իր արտաքինին։
«Նկարահանման հրապարակում մի քանի մեծ հնարք պարունակող տեսարան է ծրագրված, որտեղ ենթադրվում է, որ ես շատ լուրջ մարտիկ եմ, ես հաղթում եմ հատուկ գումարտակի ներկայացուցիչների։ Ես ամբողջ ընթացքում մտածում եմ, թե ինչպես եմ հաղթելու նրանց։ Հարկավոր է հիշել, թե ինչ է մարզասրահը՝ գոնե մարմինս զգալու համար»,- ասել է դերասանը։