SIPRI-ն հայտարարել է սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի կիրառման ամենամեծ վտանգի մասին
Միջուկային զենքի կիրառման վտանգն աշխարհում հասել է ամենաբարձր մակարդակին սառը պատերազմի ժամանակներից ի վեր, ասել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային իսնտիտուտի (SIPRI) ղեկավար Դեն Սմիթը։
Կազմակերպության զեկույցում նշվել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, ինչպես նաեւ Իսրայելն ու Հյուսիսային Կորեան շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները։
«Չնայած միջուկային սպառազինությունների վերահսկման եւ զինաթափման հարցերում ձեռք բերված որոշ կարեւոր հաջողություններին՝ միջուկային զենքի կիրառման վտանգը հասել է ամենաբարձր մակարդակին սառը պատերազմի թեժ ժամանակներից ի վեր»,- նշել է Սմիթը։
Փորձագետների կանխատեսումներով՝ միջուկային զենքի պաշարները կավելանան առաջիկա տասնամյակներին։ Սպասվում է, որ ընթացիկ միտման պահպանման դեպքում միջուկային մարտագլխիկների թիվն աշխարհում շուտով կարող է ավելանալ՝ առաջին անգամ սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
«Չնայած միջուկային զենքի ընդհանուր քանակությունը փոքր-ինչ կրճատվել է 2021թ հունվար-2022թ. հունվար ընթացքում, հաջորդ տասնամյակում այդ թիվը, հավանաբար, կավելանա»,- կարծիք են հայտնել SIPRI-ում։