Jaguar-ը ՄԲ թագուհու գահակալման 70-րդ տարեդարձին բացառիկ նմուշ է ներկայացրել
Հազվագյուտ մեքենաների հարցում մասնագիտացած Jaguar Classic Works գործարանային ստորաբաժանումը ներկայացրել է Jaguar E-Type Roadster Series 1-ը՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի գահակալման 70-րդ տարեդարձի, հաղորդում է Motor-ը եւ հավելում, որ այն պատրաստվել է հաճախորդի պատվերով, որը ցանկացել է մեկ մեքենայում համատեղել դասական մոդելն ու բարելավումները:
Յուրահատուկ կաբրիոլետի դեբյուտը կայացել է թագուհու գահակալման պլատինե հոբելյանի ընթացքում տեղի ունեցած Jaguar մեքենաների շքերթի ժամանակ:
Հայտնի է, որ մեքենայի տերը ցանկացել է ձեռք բերել իր ծնված տարում արտադրված մեքենայի բարելավված տարբերակը:
Եզակի Jaguar E-Type Roadster Series 1-ն ունի տեղեկատվական-ժամանցային համակարգ, որը համակցում է սենսորային էկրանի կառավարումը, ալեհավաքն ու Bluetooth-ը, ինչպես նաև մի շարք աքսեսուարներ, որոնք հասանելի են սահմանափակ քանակությամբ մեքենաների վրա: