Ֆրանսիայում աննախադեպ բարձր +38 աստիճան ջերմություն կգրանցվի
Ֆրանսիայի օդերեւութաբանական գործակալությունը՝ Meteo France-ը, հայտնել է, որ այս շաբաթ երկրի հարավային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի`ըստ Ցելսիուսի սանդղակի, հաղորդում է Reuters-ը:
Ջերմային ալիքն առաջին հերթին կազդի երկրի հարավային հատվածի վրա, թեև հայտնի չէ, թե որքանով այն կտարածվի դեպի հյուսիս, նշում է օդերևութաբանական գործակալությունը։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել 38 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի եւ չի նվազի 20 աստիճանից:
Լրատվականը հավելել է, որ այս պահին, վերջին 20 տարվա ընթացքում, ամենատաք եղանակն է գրանցվել նաեւ Իսպանիայում`հասնելով 40 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: