Մարոկկոյում արգելվել է Մուհամմեդի դստեր մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
Մարոկկոյում արգելվել է բրիտանական «Դրախտի տիկինը» ֆիլմի ցուցադրությունն այն բանից հետո, երբ դատապարտվել է կրոնական իշխանության կողմից, հայտնում է BBC լրատվականը եւ նշում, որ ֆիլմը պատմում է Մուհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի մասին:
Մարոկկոյի կրոնական իշխանությունը հայտարարել է, որ ֆիլմը Իսլամի հաստատված փաստերի բացահայտ կեղծիք է: Ֆիլմի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայում։ Այն դատապարտվել է Եգիպտոսում, Պակիստանում, Իրանում եւ Իրաքում։
Մարոկկոյի պետական լրատվամիջոցը նշել է, որ ֆիլմը հրահրում է մուսուլմանների կրոնական զգացմունքները եւ դրա հեղինակները սենսացիա ու փառք են փնտրում: Ֆիլմը քննադատվել է վաղ շրջանի սուննիական իսլամի հայտի դեմքին ներկայացնելու ձեւի պատճառով: Ֆիլմի պրոդյուսեր Մալիք Շլիբաքը, իր հերթին, քննադատել է ֆիլմի ցուցադրման դեմ պայքարողներին՝ այդ քայլն անվանելով մոլեռանդություն, եւ հայտարարելել, որ կարող են չդիտել այն, եթե իրենց դուր չի գալիս:
Բրիտանական Cineworld կինոթատրոնների ցանցը, Մեծ Բրիտանիայում գործող որոշ կինոթատրոնների մոտ կայացած բողոքի ցույցերից հետո, չեղարկել է «Դրախտի տիկինը» ֆիլմի բոլոր ցուցադրությունները՝ ապահովելու իր աշխատակիցների անվտանգությունը։ Այս քայլն էլ առաջացրել է ֆիլմը դիտել ցանկացող մուսուլմանների զայրույթը: