Չինացի գիտնականները «մտքի ուժով» կառավարող «ուղեղ-համակարգիչ» են ստեղծել
Մի խումբ չինացի գիտնականներ ցուցադրել են «ուղեղ-համակարգիչ» ինտերֆեյսի աշխատանքը, որը թույլ է տալիս սարքը կառավարել «մտքի ուժով»: Հետազոտության արդյունքները հրապարակվել են eLight ամսագրում:
Նշվում է, որ ուղեղից ազդանշանները ընթերցվում են ոչ ինվազիվ էլեկտրոդների միջոցով՝ էլեկտրամագնիսական մակերեսին ազդանշան ուղարկելով:
Նեյրոնային ինտերֆեյսի աշխատանքի ցուցադրության շրջանակում գիտնականները համագործակցել են երկու հոգու հետ։ Յուրաքանչյուրի համար տրամադրվել է գրաֆիկական ինտերֆեյս, որի վրա ցուցադրվել են հրամաններ կամ տառեր: Օպերատորը պետք է կենտրոնանա ցանկացած հրամանի կամ տառր վրա, որպեսզի ինտերֆեյսը կարողանա կարդալ եւ ազդանշան փոխանցի մեկ այլ օպերատորի:
Արդյունքում գիտնականները կարողացել են «մտքի ուժի» կիրառմամբ տեղեկատվության փոխանակում իրականացնել: Հաղորդվում է, որ վարպետության դեպքում մեկ նիշ ուղարկելու արագությունը ոչ ավել քան 5 վարկյան է: Հետազոտության ղեկավարի խոսքով՝ մուտքագրման արագությունը կարելի է մեծացնել արագ մուտքագրման ալգորիթմների օգնությամբ: