Իսպանիայում վարազը հարձակվել է լողափին հանգստացող կնոջ վրա
Իսպանիայում վարազը վազել է ծովափ և կծել մի կնոջ, որը չի հասցրել փախչել նրանից, փոխանցում է Лента պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել Ալֆաս դել Պի լողափում, որը գտնվում է Ալիկանտե քաղաքում։
Վարազը, ջրից ափ վազելով, մոտեցել է հանգստացող 67-ամյա կնոջը և կծել նրա ոտքը։ Կինը վերջերս ծնկի վիրահատություն էր տարել ու չի կարողացել փախչել կենդանուց։ Նրա վիճակի մասին տեղեկություններ չկան։
Համացանցում տարածված տեսանյութում վայրի խոզը հարձակումից հետո վազել է լողափով՝ վախեցնելով մյուս հանգստացողներին: Նշվում է, որ ավելի ուշ կենդանուն բռնել են լողափի մոտ հերթապահող ոստիկանները։