ԱՄՆ-ում կորած 4-ամյա տղային գտել են լեռներում
ԱՄՆ Մոնտանա նահանգում կորած չորսամյա տղան հայտնաբերվել է հեռավոր լեռնային տարածքում։ Տղան երկու օր մենակ է անցկացրել, ոչինչ չի կերել և խմել, հայտնում է The Independent-ը:
Ռայկեր Ուեբն անհետացել էր տնից հունիսի 3-ին։ Նույն օրը ոստիկանությունը փրկարարական ջոկատի հետ միասին սկսել է տղային որոնել։ Եղանակային վատ պայմանները դժվարացրել են անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների օգտագործումը։
Անձրևը նվազեցրել է տեսանելիությունը, խիտ բուսականությունը նույնպես բարդացրել է որոնողական աշխատանքները։ Երկու օր անց երեխային գտել են անհետացած վայրից չորս կիլոմետր հեռավորության վրա։ Փրկարարները հայտնել են, որ Ուեբբը ապահով է և լավ տրամադրություն ունի, բայց շատ քաղցած և ծարավ է եղե։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։