ԱՄՆ-ը չեղարկել է երկիր մուտք գործելուց առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու պահանջը
ԱՄՆ իշխանությունները չեղարկել են ՊՇՌ թեստի առկայության պահանջը երկիր ժամանողների համար։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) համապատասխան հրամանն ուժի մեջ է մտել այսօր՝ հունիսի 12-ին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ըստ հրամանի՝ երկրի իշխանությունները դադարում են այլ երկրներից Միացյալ Նահանգներ օդային ճանապարհով մեկնող ուղևորներից պահանջել՝ ներկայացնել COVID-19 թեստի բացասական արդյունք կամ առողջացումը հաստատող փաստաթուղթ՝ նախքան ինքնաթիռ նստելը: Միևնույն ժամանակ այն ուղևորները, ովքեր ԱՄՆ քաղաքացի չեն և չունեն միգրացիոն վիզա, դեռևս պետք է պատվաստման վկայական ներկայացնեն մեկնելուց առաջ։