Սենց սահուն էս թեման չի փակվի ու գնա․ Տիգրան Ուրիխանյան
«Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջ։ Այսօր լուծվեցին երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները։ Էլ դարդ չկա, պրոբլեմ չկա, Նիկոլին Արարատում դիմավորելուց առաջ բերման է ենթարկվել Ալյանսի մարզային կառույցի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։ Բոլոր սարսափելի վտանգներն այլևս չեզոքացած են,իսկ երկիրը անվտանգ է ու ծաղկուն։ Ուռա՜։
Հ.Գ. Մեր փաստաբանները կպարզեն, թե երբվանից է մարդ բերման ենթարկվում առանց բացատրության ու հիմնավորվան։ Սենց սահուն էս թեման չի փակվի ու գնա»։