Ֆինլանդիան հրաժարվել է կատարել Թուրքիայի պահանջը
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիայի իշխանությունները չեն ցանկանում Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին։ «Հիզմեթ»-ը Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում։ Այս մասին հայտնում է ֆիննական Ilta-Sanomat. թերթը։ Փոխանցում է Iz.ru-ն։
«Ֆինլանդիան չի համաձայնել Թուրքիային արտահանձնել մարդկանց, որոնք կապ ունեն Գյուլենի շարժման հետ կամ քրդական կազմակերպությունների հետ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական»,- գրել է պարբերականը։
Թերթը գրում է, որ Ֆինլանդիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ հունիսին Հելսինկին արտահանձնման 10 հարցում է ստացել Անկարայից։ Դրանցից 7-ը բավարարվել է։
Ֆինլանդիան երկու մարդու արդեն արտահանձնել է։ Ըստ աղբյուրի, նրանք ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն չունեն։
Հունիսի 8-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն հանելու համար Թուրքիան 10 պայման է ներկայացրել։ Պայհմաններից մեկը վերաբերում է ահաբեկչության, այդ թվում՝ Քրդական Աշխատավորական կուսակցության և Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ Թուրքիայի պայքարին աջակցելուն։
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ասել էր, որ Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կկարողանան փարատել Թուրքիայի մտահոգությունները։ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել մայիսի 18-ին։ ՌԴ ԱԳՆ կտրուկ էր արձագանքել այս ամենին ու նշել էր, որ դրանով այս երկրների անվտանգությունը չի ապահովվի։