Երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման միանվագ դրամական աջակցություն
Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝
- դիմում են մինչև երեխայի 1 տարին լրանալը.
- դիմելու պահին ունեն հիփոթեքային վարկի 12 ամսվա մարում.
- վերջին 12 ամիսների ուշացումները չեն գերազանցում 30 օրացուցային օրը։
Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է երեխայի ծնվելուց հետո դիմել հիփոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։