Չինական պատվիրակությունը լքել է դահլիճը Զելենսկու ելույթի ժամանակ
Չինական պատվիրակությունը անվտանգության ասիական Shangri La Dialogue գագաթնաժողովում լքել է դահլիճը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ, գրել է «Страна»-ն:
Միջոցառումը տեղի է ունենում հունիսի 10-ից 12-ը՝ Սինգապուրում։ Զելենսկին մասնակցել է առցանց: Նա հայտարարել է Ասիայում և Աֆրիկայում սովի վտանգի մասին՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների դադարեցման պատճառով։
Թերթը նշել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները ներկա չեն եղել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում չինական պատվիրակությունը չի միացել Ուկրաինայի ղեկավարի ելույթից հետո հնչած ծափերին, սակայն «Սինհուա» գործակալությունը հերքել է այդ լուրերը։