Իտալիայում հայտնաբերել են ուղղաթիռի կործանման հետևանքով 7 զոհվածների մարմինները
Փրկարարները յոթ մարդու մարմին են հայտնաբերել Ապենինյան լեռներում ուղղաթիռի կործանման վայրում՝ կենտրոնական Իտալիայի Տոսկանա և Էմիլիա Ռոմանիա սահմանին։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը։
Ուղղաթիռն օդ է բարձրացել հունիսի 9-ին Լուկկիից հյուսիսային ուղղությամբ։ Օդաչուի հետ կապն ընդհատվել է Մոդենա շրջանի լեռների վրա։ Ուղղաթիռում յոթ մարդ է եղել։ Վեց ուղևորներն էլ օտարերկրացիներ են՝ Թուրքիայի չորս քաղաքացի և երկուսը՝ Լիբանանի։