Զելենսկին անտեսել է ռուսական ներխուժման մասին նախազգուշացումները. Բայդեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «չէր ցանկացել լսել» ԱՄՆ-ի նախազգուշացումներն իր երկիր Ռուսաստանի ներխուժումից առաջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է France 24-ը։
«Շատերը կարծում էին, որ ես չափազանցնում էի, երբ խոսում էի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը Լոս Անջելեսում Դեմոկրատական կուսակցության դրամահավաքի ժամանակ:
«Բայց ես գիտեի, որ մենք տեղեկություն ունենք այդ ուղղությամբ։ (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) պատրաստվում էր հատել սահմանը։ Կասկածներ չկային, եւ Զելենսկին չցանկացավ դա լսել»,- հավելել է նա լրագրողների հետ զրույցում։