Ինչու է որոշել Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել Բեն Աֆլեքի հետ
Good Morning, America-ին տված հարցազրույցում Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է, թե ինչու է որոշել վերականգնել հարաբերությունները Բեն Աֆլեքի հետ: «Ես սիրում եմ իմ կարիերան, բայց ինձ համար ավելի կարեւոր ոչինչ չկա, քան այն, որ կարողանամ կառուցել իմ ընտանիքը մեկի հետ, ում իսկապես սիրում եմ, եւ մեկի հետ, ով հնարավորինս նվիրված կլինի ընտանիքին եւ կողակցին», - բացատրել է նա:
Ջենիֆերը հավելել է, որ թեեւ ինքը «սիրում է ապագայի գաղափարը եւ այն, ինչ մենք կարող ենք ստեղծել», նրա համար կարեւոր է «վայելել պահը»: Արտիստուհին նաեւ ընդգծել է, որ այժմ աշխատում է, որպեսզի «անկեղծ մնա»։
Երեւում է, որ Ջեյ Լոյի համար թանկ են Բեն Աֆլեքի հետ հարաբերությունները։ Վերջերս դերասանուհուն նկատել են իր սիրելիի հետ նոր ֆիլմի նկարահանման հրապարակում։ Երգչուհին կարծես ամեն ինչում փորձում է աջակցել ու ուղեկցել սիրելիին։