Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը միտումնավոր հրաժարվել են իրենց երեխաներին ծանոթացնել արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի երեխաների հետ
Մեծ Բրիտանիա կատարած իր վերջին այցի ժամանակ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը ցանկանում էին իրենց երեխաներին ծանոթացնել նրանց զարմիկների՝ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի երեխաների հետ։ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին կտրականապես հրաժարվել են կազմակերպել Ջորջի, Շառլոտայի եւ Լուիի հանդիպումը Արչիի ու Լիլիբեթի հետ: Այս մասին հայտարարել է թագավորական փորձագետ Քրիստոֆեր Անդերսենը։
Նա հավելել է, որ Ուիլյամի եւ Հարիի միջեւ դեռեւս «մեծ լարվածություն» կա։ «Որքան ես գիտեմ, նրանք այդպես էլ չեն խոսել միմյանց հետ», - վստահեցրել է Անդերսենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին, ի նշան հաշտության, արքայազն Ուիլյամին, Քեյթ Միդլթոնին եւ նրանց երեխաներին հրավիրել են Լիլիբեթի ծննդյան առաջին խնջույքին։ Սակայն նրանք, աշխատանքային խիտ գրաֆիկի պատրվակով, այդ օրը մեկնել են Ուելս։