«Կնճիռներս ու սպիտակ մազերս ֆիլտրերով թաքցնելու ցանկություն չունեմ». Վերա Բրեժնևա
Եթե նախկինում Վերան, որն այս տարի դարձավ 40 տարեկան, ակտիվորեն օգտագործում էր ֆիլտրեր եւ ֆոտոշոփ նկարների համար, ապա այժմ նախընտրում է բնական կադրեր՝ առանց որեւէ միջամտությունների։ Այս ամենի հետ մեկտեղ Բրեժնուան չի կոմպլեքսավորվում արտաքին տեսքի թերությունների պատճառով։
«Այժմ ես ինձ իրական եմ զգում, ինչպես երբեք: Առանց դիմակների, ազնիվ ինքս ինձ հետ, խոցելի, լցված սիրով, համընդհանուր քնքշությամբ ու լույսով։ Այլեւս երբեք նույնը չենք լինի։ Ես արդեն հասկանում եմ, որ դառնում եմ տարբերվող, նոր։ Հիմա այս աչքերը, կնճիռները, ալեհեր մազերը ֆիլտրերի հետեւում թաքնվելու ցանկություն չունեմ։ Չկա ցանկություն հաճոյանալու, բայց կա ցանկություն ապրելու», - անձնական բլոգում խոստովանել է կատարողը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Վերա Բրեժնեւան ամուսնու՝ Կոնստանտին Մելաձեի եւ կրտսեր դստեր՝ Սառայի հետ ապրում է Իտալիայում, որտեղ նա ունի շքեղ անշարժ գույք։ Ըստ երեւույթին, արտիստը չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան, որտեղ ակտիվորեն զբաղվում էր բիզնեսով։