ԵՀ ղեկավարը մեկնել է Կիև՝ Զելենսկու հետ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկելու համար
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շաբաթ օրը վերադարձել է Կեւ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու եւ ասելու համար, որ նրանք կքննարկեն Ուկրաինայի վերականգնման եւ Եվրամիությանն անդամակցելու առաջընթացը, հայտնում է Reuters-ը։
«Նախագահ Զելենսկու հետ ես կամփոփեմ վերակառուցման համար անհրաժեշտ համատեղ աշխատանքը եւ այն առաջընթացը, որն Ուկրաինան հասել է իր եվրոպական ճանապարհին»,- գրել է նա Twitter-ում: