Անջելինա Ջոլին պատասխանել է Բրեդ Փիթի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին
Նախկին աստղային ամուսիններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի միջեւ կոնֆլիկտը շարունակվում է։ Դերասանը հայտարարել է, որ նախկին կինը վնաս է հասցրել իրենց ընդհանուր գինեգործական Château Miraval ընկերության հեղինակությանը։ Եվ նա դա արել է՝ իբր իր բիզնեսին վնասելու համար։
Ջոլին չի լռել, ուստի առաջ է քաշել իրադարձությունների իր վարկածը։ Նա պնդում է, որ Փիթը միտումնավոր մոլորեցնում է բոլորին, եւ որ իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես ինքն է ասում։ Այսպիսով, դերասանուհին ուղղակիորեն մեղադրել է նախկին ամուսնուն ստելու մեջ։
«Պարոն Փիթի հայցն ընդդեմ տիկին Ջոլիի ընդամենն ամբողջ պատմության նրա կեղծ մեկնաբանության շարունակությունն է: Ճշմարտությունն այն մասին, թե ինչպես է ամեն ինչ իրականում տեղի ունեցել, դեռեւս հրապարակայնորեն չի բացահայտվել։ Այն իրադարձություններից հետո, որ միսս Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել, իսկ հետո տարիներ շարունակ իրեն նվիրել երեխաներին մեծացնելու գործին, պարոն Փիթը հասկացել է, որ չի կարողանա վերադառնալ ամրոց: Նա դժվար որոշում կայացրեց վաճառել այն: Դերասանուհին բազմիցս առաջարկել է նրան վաճառել իր մասնաբաժինը: Եվ հիշելով, որ բիզնեսը մի օր կժառանգեն իր եւ պարոն Փիթի երեխաները, միսս Ջոլին գտել է ալկոհոլայինխմիչքների շուկայում փորձ ունեցող բիզնես գործընկեր»,- պատմել է աստղային զույգի մտերիմներից մեկը։