Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկում Փաշինյանի մուտքը Արարատի մարզ արգելող քաղաքացիներին
Մի խումբ քաղաքացիներ այսօր` հունիսի 11-ին, Արարատի մարզում փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Նրանք բողոքի ակցիա են իրականացրել այն վայրում, որտեղով պետք է անցներ Փաշինյանի ավտոշարասյունը, սակայն ոստիկանները բիրտ ուժկիրառելով քաղաքացիներին հեռացրել են ճանապարհից:
Այս առնչությամբ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը իր տելեգրամ ալիքում գրել է. «Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու։
Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։
Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչպետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, ապա հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը:
Իսկ ոստիկաններին խորհուրդ եմ տալիս գոնե Ալիևի շրջագայության ժամանակ հայերին չձերբակալել»: