Ջամայկան ցանկանում է Եղիսաբեթ 2-րդին զրկել երկրի ղեկավարի պաշտոնից
Ջամայկայի կառավարությունը որոշել է սկսել Մեծ Բրիտանիայի թագուհուն՝ պետության ղեկավարի պաշտոնից զրկելու գործընթացը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Բանն այն է, որ Եղիսաբեթ II թագուհին պաշտոնապես զբաղեցնում է Ջամայկայի ղեկավարի պաշտոնը, ինչը երկիրը դարձնում է սահմանադրական միապետություն։ Սակայն կղզու իշխանությունները որոշել են փոխել այս իրավիճակը եւ մինչեւ 2025 թվականը, երբ երկրում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները, իրենց սահմանադրությանը համապատասխան բարեփոխում իրականացնել։
Այս բարեփոխումը Ջամայկայի Ներկայացուցիչների պալատում և Սենատում ընդունելու համար պետք է միջանկյալ հարցերի շուրջ մի շարք քվեարկություններ տեղի ունենան։