Ջոնի Դեփը երաժշտական ալբոմ կթողարկի
Հայտի կիթառահար Ջեֆ Բեկն ամերիկացի դերասան Ջոնի Դեփի հետ հուլիսի 11-ին ելույթ կունենա Պրահայի «Karlín Forum» կենտրոնում։ Այս մասին հայտնել է «Liver Music» գործակալությունը, որը նաեւ զբաղվում է համերգի կազմակերպմամբ։
2020թ․-ին արտիստները թողարկել են «Isolation» երգը։ Մայիսի վերջին Դեփը Բեկի հետ մի քանի համերգ է ունեցել Անգլիայում, այդ թվում Լոնդոնի «Ալբերտ Հոլում»՝ սպասելով նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դատական գործով ատենակալների վճռին։