Գալապագոսյան կղզիներում անհետացած համարվող փղային կրիաների պոպուլյացիա է հայտնաբերվել
Առաջին անգամ հետազոտողներին հաջողվել է վերականգնել փղային կրիաների գենոմը, որոնք հնագույն ժամանակներում ապրել են Գալապագոսյան կղզիներում, եւ պարզվել է, որ այս արարածների փոքր պոպուլյացիան այսօր էլ գոյություն ունի Ֆերնանդինա կղզում: Նախկինում համարվում էր, որ այս սողունները անհետացել ե ավելի քան հարյուր տարի առաջ, հայտնում է Planet-today-ը։
Փրինսթոնի համալսարանի աշխատակիցները նշել են, որ մինչ այժմ գիտական աշխարհը կարծում էր, որ փղային կրիաները (Chelonoidis niger niger) բոլորովին ոչնչացել են մոտ մեկ դար առաջ: Պահպանվել են փաստագրական աղբյուրներ, որոնց համաձայն՝ 18-19-րդ դարերում կետորսները կղզուց միլիոնավոր կրիաներ են տարել, որոնց օգտագործել են որպես «կենդանի պահածոներ», քանի որ նրանք երկար ժամանակ կարող էին ապրել նավերի պահեստներում առանց սննդի:
Մի քանի տարի առաջ Ֆերնանդինայում հայտնաբերվել է կրիա, որը գիտնականներին հիշեցրել է անհետացած Chelonoidis niger niger-ին։ Մասնագետները սկզբում որոշել են, որ սա ինչ-որ հիբրիդ տեսակ է, որն անհետացած տեսակին Chelonoidis ցեղի մյուս տեսակի հետ խաչասերելու արդյունք է: Բայց ամեն դեպքում որոշել են ամեն ինչ նորից ստուգել։
1906 թվականին բռնած փղային կրիայի ոսկորների անալիզ է արվել, որի արդյունքները օգտագործվել են գենոմի գաղտնազերծման համար։ Այնուհետեւ գիտնականները տվյալները համեմատել են երկու տարի առաջ Ֆերնանդինայում հայտնաբերված կրիայի անալիզների արդյունքների հետ, եւ պարզվել է, որ գենոմները գործնականում համընկնում են: Սա նշանակում է, որ փղային կրիաները, որոնք համարվում էին անհետացած, դեռ ապրում են Գալապագոսյան կղզիներում։